ԲՀԿ խմբակցությունը ԼՀԿ-ի առաջարկով ստեղծված հանձնաժողովը ղեկավարելու հավակնություններ ունի

Հնարավոր է՝ այն ղեկավարի Միքայել Մելքումյանը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կու­սակցության առաջարկը՝ խորհրդարանում ստեղծել ԵՏՄ հարցերով մշտական հանձնա­ժողով, ընդունվել է իշխանու­թյան կողմից: Բայց հանձնաժո­ղովի նկատմամբ հավակնու­թյուններ ունի «Բարգավաճ Հա­յաստան» խմբակցությունը, և հնարավոր է, որ ստեղծվելիք հանձնաժողովը ղեկավարի Մի­քայել Մելքումյանը, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում: 

ԲՀԿ-ին կարող է բաժին հասնել նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, որը կարող է ղեկավարել Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա ղեկավարած Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը «Իմ քայ­լը» դաշինքը վերցնում է իրեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: