Փաշինյանը Բրյուսելում է. նա այսօր կհանդիպի Շառլ Միշելի հետ

Մանրամասներ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից․

«Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Մայիսի 14-ին տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Փաշինյանի, Միշելի և Ալիևի մասնակցությամբ», - նշել են մամուլի ծառայությունից։