Մոսկվայի կենտրոնում՝ «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի մոտ, հրդեհ է բռնկվել

Մանրամասներ

ոսկվայի կենտրոնում՝ Տվերսկայա 22 հասցեում, «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցից ոչ հեռու գտնվող շինհրապարակում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ հրդեհվել է կառուցվող շենքի փորվածքում 10 քմ մակերեսի վրա գտնվող ջեռուցիչը։

Նրա խոսքով՝ տեղական ժամանակով ժամը 15:13-ին հրդեհը մարվել է:

Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

«Տվերսկայա փողոցում սահմանափակվել է տրանսպորտի երթեւեկությունը»,-ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի կառավարության ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնի մամուլի ծառայությունից։