Նյու Յորք, Պերու, Բալի... Հրապարակվել է միայնակ զբոսաշրջիկների համար լավագույն քաղաքների ցուցակը

Մանրամասներ
ա

Միայնակ զբոսաշրջիկների համար լավագույն ուղղություններից մեկը Խորվաթիան է, գրում է HypeBae գործակալությունը:

Ըստ գործակալության՝ այս երկիրը իդեալական է զբոսայգիներում զբոսնելու, քաղաքի տեսարժան վայրերն ու գինու այգիները ուսումնասիրելու համար:

Բացի այդ, Դուբրովնիկում կարելի է այցելել «Գահերի խաղ» սերիալի նկարահանման վայրերը: Նյութի հեղինակները խորհուրդ են տալիս այցելել նաև Պերուն, մասնավորապես, Մաչու Պիկչու հնագույն քաղաքը:

Միայնակ զբոսաշրջիկների համար լավագույն ուղղություններից է նաև Բալին՝ յոգայի և մեդիտացիաների իր հանրահայտ հանգստավայրերով, Հարավային Կորեան՝ բուդդայական տաճարներով և Նյու Յորքը՝ զբոսանքի, հետաքրքիր շոուների և գնումներ կատարելու համար:

Շվեյցարիան նույնպես հարմար է միայնակ զբոսաշրջիկների համար՝ իր գեղատեսիլ տեսարաններով, Իտալիան՝ իտալական ազգային ուտեստներով և Ամերիկյան Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքը՝ իր կառնավալով։