«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին

Մանրամասներ
բլինկեն

Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունը կարևոր քայլ է։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի շուրջ՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք

 Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ»,-գրել է Բլինկենը։