Բայդենն ասել է, որ իր հորեղբոր դին չեն կարողացել հայտնաբերել Նոր Գվինեայում եղած մարդակերների պատճառով

Մանրամասներ
բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ենթադրել է, որ ամերիկյան զորքերը մարդակերների պատճառով չեն կարողացել գտնել իր հորեղբոր՝ Ամբրոզ Ֆիննեգանի մարմինը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նոր Գվինեայի մերձակայքում ավիավթարի հետևանքով զոհվել է։ Նախագահի խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է cnn.com-ն։

«Իմ հորեղբայրը՝ Ամբրոզը, հետախուզական նպատակներով թռչում էր միաշարժիչ ինքնաթիռով: Նրա օդանավը խփվել է Նոր Գվինեայում, իսկ մարմինը երբեք չի հայտնաբերվել, քանի որ Նոր Գվինեայի այդ հատվածում իսկապես շատ մարդակերներ կային», - ասել է Բայդենը: 

CNN-ը նշում է, որ Բայդենի վարկածը տարբերվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հրապարակած զեկույցից։ Պենտագոնի տվյալներով՝ Ֆիննեգանի A-20 Havoc ինքնաթիռն ուղևորվում էր դեպի Նոր Գվինեա, սակայն ընկել է օվկիանոսը: