Աշխարհի ռոմանտիկ քաղաքները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

p

Չափից ավելի ռոմանտիկ գույներով ներկայացվող աշխարհի քաղաքներ են ճանաչվել Փարիզը, Սանկտ Պետերբուրգը եւ Վենետիկը: Այդ մասին հայտնել է Scyscanner-ը: Հետազոտությունն անցկացվել է կայքի օգտատերերի շրջանում. փորձագետները կազմել են ռոմանտիկ քաղաքների ցուցակը եւ մարդկանց խնդրել են ընտրել ամենագերագնահատվածները: Վարկանիշի անվերապահ առաջատարն է դարձել Ֆրանսիայի մայրաքաղաքը՝ հավաքելով ձայների 50 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել Սանկտ Պետերբուրգը, երրորդում՝ իտալական Վենետիկը:

v

s

Երկու քաղաքներն էլ հավաքել են ձայների 12-ական տոկոս: Ցուցակում նաեւ հայտնվել են Նյու Յորքը, Հռոմը, Պրագան, Բարսելոնան, Սանտորինի կղզու Իյա քաղաքը, Ստամբուլը եւ Մոսկվան: Գրողների, բանաստեղծների, լրագրողների, երաժիշտների եւ ռեժիսորների ստեղծագործության շնորհիվ մարդկանց մեծամասնության մոտ հենց այս քաղաքներն են ասոցացվում ռոմանտիկայի, սիրահարվածության եւ արկածների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

 

s

a