Կռուիզային նավի աշխատակիցը յուրօրինակ ձևով հրաժեշտ է տվել ուշացած զբոսաշրջիկներին

Անձնակազմի անդամներից մեկը bye («ցտեսություն») գրառմամբ խաղալիք ձեռքը թափահարելով հրաժեշտ է տալիս պիրսի վրա գտնվող զբոսաշրջիկներին

Royal Caribbean կռուիզային նավի անձնակազմի անդամներն ուշացած ուղևորներին հրաժեշտ են տվել թափահարելով «հսկա ձեռքը», հաղորդում է Daily Mail-ը:

Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ անձնակազմի անդամներից մեկը bye («ցտեսություն») գրառմամբ խաղալիք ձեռքը թափահարելով հրաժեշտ է տալիս պիրսի վրա գտնվող զբոսաշրջիկներին:

Սակայն, ավելի ուշ, ընկերության ներկայացուցիչները պաշտոնական հայտարարության մեջ բացատրել են, որ անձնակազմի անդամը նման ձևով հրաժեշտ է տվել մեկ այլ նավի անձնակազմին, և ոչ թե ուշացած զբոսաշրջիկներին: «Մեր աշխատակիցը խաղալիք ձեռքը թափահարել է Anthem of the Sea նավին, որը նավահանգստում էր, և նույնպես պետք է ծով դուրս գար: Սա հարգանքի դրսևորում է գործընկերների նկատմամբ»,- բացատրել են Royal Caribbean-ում: