ԿԱՐԵՎՈՐ. ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցել էներգիայի «գրեթե անսահման, անվտանգ և մաքուր» աղբյուրի որոնման հարցում. Financial Times

Մանրամասներ
ա

Հետազոտողները առաջընթաց են գրանցել էներգիայի «գրեթե անսահման, անվտանգ և մաքուր» աղբյուրի որոնման հարցում. նրանց հաջողվել է ներդրածից ավելի շատ էներգիա են ստանալ միջուկային միաձուլման ռեակցիայից:

Միջուկային միաձուլումը ներառել է թեթև տարրերի (ինչպիսին է ջրածինը) բախումը՝ ավելի ծանր տարրերի ձևավորման համար, ինչի ընթացքում տեղի է ունենում ահռելի քանակությամբ էներգիայի արտանետում:

Տվյալ մոտեցումը, որն առաջացնում է ջերմություն և լույս Արևից ու այլ աստղերից, հռչակվել է որպես մեծ ներուժ ունեցող որպես ցածր ածխածնային պարունակությամբ կայուն էներգիայի աղբյուր:

Նշվում է, որ միջուկային միաձուլման հետազոտությունները սկսվել են 1950-ական թվականներին, սակայն հետազոտողները չեն կարողացել ցույց տալ դրական էներգիայի աճ: Թերթը փոխանցում է, որ ըստ Financial Times-ում հրապարակված զեկույցի, որը դեռ պետք է հաստատվի Կալիֆոռնիայի Լոուրենս Լիվերմորի ազգային լաբորատորիայի Ազգային բոցավառման հաստատության (National Ignition Facility (NIF) at Lawrence Livermore National Laboratory) կողմից, որը կանգնած է հետազոտության հետևում, մասնագետները կարողացել են ստանալ 2,5 ՄՋ էներգիա՝ օգտագործելով ընդամենը 2,1 ՄՋ էներգիա՝ լազերներով տաքացնելով վառելիքը:

Գիտության և տեխնոլոգիաների խորհրդի  Կենտրոնական լազերային հաստատության պլազմային ֆիզիկայի խմբի անդամ դոկտոր Ռոբի Սքոթը, որը մասնակցել է հետազոտությանը, արդյունքներն անվանել է «կարևոր ձեռքբերում»: