Պենտագոնը հրաժարվել է մանրամասներ հաղորդել Օսթին-Շոյգու զրույցից

Մանրամասներ
ա

Պենտագոնը հրաժարվել է մանրամասներ հաղորդել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի եւ նրա ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի միջեւ մայիսից ի վեր կայացած առաջին հեռախոսազրույցից։ Գերատեսչության ներկայացուցիչն ասել է միայն, որ Օսթինն ընդգծել է ուկրաինական պատերազմի համատեքստում հաղորդակցության ուղիների ստեղծման անհրաժեշտությունը, հայտնում է Reuters-ը։

ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։