Նեթանյահուն Ադրբեջանը շփոթել է Աֆղանստանի հետ

Իր ելույթի ժամանակ վարչապետն ասել է, որ իր ներկայիս պաշտոնավարման ժամանակ առաջին երկրներից մեկը, ուր այցելել է, Աֆղանստանն է եղել

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն «Լիկուդ» կուսակցության հատուկ նիստի ժամանակ խոսել է Իսրայելի և այլ երկրների միջև լավ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն ուղղված ջանքերի մասին, գրում է Jerusalem Post-ը:

Իր ելույթի ժամանակ վարչապետն ասել է, որ իր ներկայիս պաշտոնավարման ժամանակ առաջին երկրներից մեկը, ուր այցելել է, Աֆղանստանն է եղել:

Քիչ անց Նեթանյահուն, որը երբեք չի եղել Աֆղանստանում, հասկացել է իր սխալը և շտապել ուղղել այն. «Նկատի ունեմ՝ Արդբեջանը: Չնայած ո՞վ գիտի, միգուցե հաջորդ պաշտոնավարման ժամանակ Աֆղանստան էլ այցելեմ»:

Պարբերականը նշում է, որ ավելի վաղ Նեթանյահուն կրկին խոսել էր Աֆղանստան կատարած այցի մասին, ինչը շատերի մոտ գաղտնի այցի մասին կասկածներ է առաջացրել: