Անվտանգության ծառայության ղեկավարն ու գլխավոր դատախազը պաշտոնանկ են արվել դավաճանության՝ «մեր պետության դեմ» աշխատելու համար․ Զելենսկի

Մանրամասներ

1

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բացատրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովի և երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի պաշտոնանկության պատճառը, գրում է DW-ն։

Հունիսին Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը ցանկանում է փոխել Անվտանգության ծառայության ղեկավարին՝ պատերազմի ժամանակ Խերսոնի կորստի պատճառով։

Զելենսկու խոսքով՝ երկրում 651 քրեական գործ է հարուցվել դատախազության, նախաքննության և այլ իրավապահ մարմինների աշխատակիցների դավաճանության ու (ՌԴ-ի հետ - խմբ.) համագործակցության մեղադրանքով։ «Դատախազության և Անվտանգության ծառայության ավելի քան 60 աշխատակիցներ մնացել են Ռուսաստանի օկուպացրած տարածքներում և աշխատում են «մեր պետության դեմ»,- ասել է Զելենսկին։