Իշխանության ներսում գտնվող ու դեռևս դիմադրություն ցույց տվող անձինք պետք է գիտակցեն՝ այս դժոխքը մի օր ավարտվելու է

Մանրամասներ
Տիգրան Աբրահամյան

Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ոչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ, և իշխանության ներսում գտնվող ու դեռևս դիմադրություն ցույց տվող անձինք պետք է գիտակցեն, որ այս դժոխքը մի օր ավարտվելու է, իսկ իրենց չարագործությունների ռեսուրսը մի օր սպառվելու է:

Որքան այս պարզ ճշմարտությունը շուտ գիտակցեն, այնքան իրենց համար լավ:

Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն արդեն իսկ ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում», - գրել է նա: