8 զինյալներ մահապատժի են դատապարտելԵգիպտոսի նախագահի դեմ մահափորձի կազմակերպելու համար

Վերջնական դատավճիռը կկայացվի մարտի 6-ին

Եգիպտոսի ռազմական տրիբունալը երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի դեմ մահափորձ կազմակերպելու գործով  ութ մարդու մահապատժի է դատապարտել: Նրանց գործերը, ըստ Եգիպտոսի օրենսդրության, հաստատման համար փոխանցվել են  երկրի բարձրագույն մուֆտիին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դատավճռի վերջնական հաստատման հարցով դատական նիստը նշանակված է մարտի 6-ին:

Նշված գործում ներգրավված է եղել 292 մարդ, որոնց մի քանի ահաբեկչական հարձակումների եւ Սինայի  թերակղզու հյուսիսում դատավորների ու ոստիկանների սպանության, ինչպես նաեւ 2014 թվականին Մեքքսայում  փոքր ուխտագնացության ժամանակ երկրի նախագահի դեմ մահափորձի կազմակերպման համար մեղադրանքներ են ներկայացվել:

Մեղադրյալի աթոռին հայտնված բոլոր զինյալները պատկանել են «Վիլայեթ Սինա» ծայրահեղական խմբին: