Ուկրաինայից Գերմանիա շուրջ մեկ միլիոն փախստական է ժամանել

Մանրամասներ
ա

Ուկրաինա ռուսական զինված ներխուժման սկսվելուց ի վեր Գերմանիա է ժամանել գրեթե մեկ միլիոն ուկրաինացի փախստական: Այդ մասին, հոկտեմբերի 10-ին հաղորդել է Գերմանիայի դաշնային վիճակագրական գերատեսչությունը: Վիճակագիրների տվյալներն ընդգրկում են փետրվարի վերջից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընթացիկ տարվա օգոստոսին Ուկրաինան է եղել այն գլխավոր երկիրը, որտեղից փախստականներ են ժամանում Գերմանիա։ Երկրորդ տեղում Ռումինիան է։ Միաժամանակ, վիճակագրական մարմինները գրանցել են Ուկրաինա վերադառնալու շուրջ 78 հազար դեպք։ Դա նշանակում է, որ 2022-ի փետրվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում Ուկրաինայից Գերմանիա զուտ միգրացիան կազմել է 874 հազար մարդ: