Մենք չպետք է երախտագիտություն հայտնենք գողին, երբ նա վերադարձնի գողացվածը․ Ռուսաստանի արածը դա է. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Ռուսաստանը «վրդովված և անհանգստացած է լինելու» Խերսոնի կորստից: Միաժամանակ նա հորդորեց չթերագնահատել Մոսկվային. «Եթե նրանց ավելի շատ թնդանոթի միս պետք լինի, կանեն», տեղեկացնում է BBC-ն։

Վեսթմինսթերում լրագրողների հետ զրույցում Ուոլեսը հորդորեց զգուշավոր լինել ազատագրված Խերսոնի փողոցներում տոնական տեսարանները լուսաբանելիս: «Այո, Ուկրաինան մինչ այժմ վերադարձրել է այն բազմաթիվներից միակը, որը Ռուսաստանին հաջողվել է գրավել դեռ մարտին», – ասաց նա։ «Խերսոնը բազմաթիվ թիրախներից մեկն էր։ Ռուսաստանը ձախողվեց, և Ուկրաինան այն վերադարձրեց իրեն»։

Միաժամանակ, չպետք է թերագնահատել Ռուսաստանը, հորդորել է Ուոլեսը։ «Պատմությունը մեզ հիշեցնում է, որ Ռուսաստանը կարող է չափազանց դաժան լինել սեփական ժողովրդի նկատմամբ, և եթե նրանց ավելի շատ թնդանոթի միս լինի, նրանք կգտնեն»,- զգուշացրել է նա։

Ուոլեսը հավելել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե երբ և ինչպես բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։

Հարցին, թե ժամանակը եկե՞լ է, նա պատասխանել է. «Նախ, ես չեմ կարծում, որ մենք երախտագիտություն կկհայտնենք գողին, երբ նա վերադարձնի գողացվածը․ ըստ էության, Ռուսաստանի արածը դա է: Հիմա Ռուսաստանն ասելու է, որ բոլորը պետք է երախտապարտ լինեն իրեն։ Ոչ, չպետք է։ Սկզբի համար Ռուսաստանը ընդհանրապես չպետք է դա աներ փետրվարին»: