Լոնդոնում ԱՄՆ դեսպանատանը ահազանգ է հնչել. աշխատակիցներին հորդորել են հեռու մնալ պատուհաններից

Մանրամասներ

Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը գտնվում է լոքդաունում, ներսում գտնվողներին հրահանգել են գլուխը ցածր պահել և հեռու մնալ պատուհաններից: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականին:

Լրատվամիջոցը նշում է, որ շենքի ներսում գտնվող մարդկանց կողմից համացանցում տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես են նրանք կռացած դեպի հատակը և պատերին հենված: Դեպքի վայրում նաև ոստիկաններ կան:

Ականատեսներից մեկը, ով ապրում է դեսպանատան մոտ և կարող է տեսնել շենքը իր պատուհանից, պարբերականին հայտնել է, որ տարածքը հսկում են զինված ոստիկաններ և շներ: Դեսպանատան մերձակա տարածք են ժամանել նաև երկու հրշեջ հաշվարկներ և ոստիկանական մեքենաներ:

Առայժմ պարզ չէ, թե որն է ահազանգի պատճառը:

Պարբերականը կապվել է ոստիկանության հետ, որտեղ միայն նշել են, որ տեղյակ են միջադեպի մասին: