Ռուսներն Իզյումից և Կուպյանսկից բնակչությանը տարհանում են Կրասնոդար

Մանրամասներ
ա

Ուկրաինայի Խարկովի մարզում Ռուսաստանի գրաված շրջանների ղեկավարությունն սկսել է Իզյում, Կուպյանսկ և Վելիկի Բուռլակ քաղաքների բնակչության տարհանումը։ Կանանց ու երեխաներին ակտիվ ռազմական գործողությունների գոտուց տեղափոխում են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս, հաղորդում է Կոմերսանտը։

Նախորդ օրերին ուկրաինական զորքերը Խարկովում ճեղքում են իրականացրել և հասել Կուպյանսկ հանգուցային քաղաքի մատույցներ, որի համար մարտեր են ընթանում։ Կուպյանսկով իրականացվում է ռուսական բանակի իզյումյան խմբավորման մատակարարարումը։

Ռուսաստանի ՊՆ-ն այսօր մեկնաբանություն չի տվել ռազմաճակատում իրավիճակի վերաբերյալ։ Կրեմլից լրագրողներին հորդորել են հարցերն ուղղել Պաշտպանության նախարարությանը, գրում է Կոմերսանտը։