Որոշ լրատվամիջոցներ խախտում են ժամանակագրությունը՝ որպես հրատապ լուր ներկայացնելով նախորդ օրվա իրադարձությունները

Մանրամասներ
ա

Արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ խախտում են վերջին իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների ժամանակագրությունը, մասնավորապես` որպես հրատապ լուր ներկայացնելով նախորդ օրվա իրադարձությունները:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Այդպիսով շփոթմունք է առաջանում մեր քաղաքացիների շրջանում:

Գործընկերներիս խնդրում եմ ուշադիր լինել այս հանգամանքին և հետևել հաղորդագրությունների ժամանակագրությանը»: