Հայաստանում չեն նշի Օլիգարխի օրը կամ Պետբյուջեն թալանողների օրը

Մանրամասներ

1

Հայաստանում գործող իշխանությունը մտադիր է շարունակել նշել Քաղաքացու օրը, քանի որ այս տոնը համապատասխանում է նոր իշխող թիմի արժեհամակարգին։ Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ընդդիմության քննադատությանը։

Ավելին, ըստ պաշտոնյայի, ամեն տարի պետք է ավելացնել այդ օրը կազմակերպվող տոնական միջոցառումների ֆինանսավորումը։

«Մենք չենք կարող ու չենք էլ տոնի Օլիգարխի կամ Պետբյուջեն թալանողների օրը։ Սրանք այլ քաղաքական ուժերի արժեհամակարգում ընդգրկված տոներ են, բայց ոչ մեր»,- ասաց Հարությունյանը։