Մի ծանրակշիռ ուժ մեզ աջակցում է, անունը իրավասու չեմ դեռ նշել. Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ

Այսօր հանդիպել եմ Սուրեն Սուրենյանցին, «Հայաքվե» նախաձեռնության անդամներին, եզդիական համայնքին, Ազգային ժողովրդավարական բևեռին: Պաշտոնաթող նախագահների հետ չեմ հանդիպել, սակայն հանդիպել եմ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանին, Հրանտ Բագրատյանին և Վազգեն Մանուկյանին: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին ասաց Բագրատ Սրբազանը:

«Ըստ տվյալների քաղաքական դաշտի ծանրակշիռ մասը աջակցում է մեզ: Խորհրդարանական խմբակցություններն իրենց կուսակցություններով, մի շատ կարևոր  ուժ նույնպես,  որի անունն այս պահին իրավասություն չունեմ հանրահռչակելու, երևի իրենք կասեն շատ շուտով»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը:

Հարցին, թե ՔՊ-ի հետ հանդիպում ունեցե՞լ է, ի պատասխան, Բագրատ Սրբազանը կատակեց՝ «ամբողջ ՔՊ-ն մեզ հետ տակից աշխատում է»:

«Պետք է խոսել բոլոր նրանց հետ, ովքեր հասարակական-քաղաքական կյանքում նույնիսկ մեկ միլիմետր դիրք են զբաղեցնում»,-ասաց Բագրատ Սրբազանը: