Ինչ իրավիճակ է այս պահին Կիրանցում. Գառնիկ Դանիելյանը մանրամասներ է հայտնում

Մանրամասներ
գառնիկ

Այսօր Տավուշում զորքի հետքաշում պետք է տեղի ունենար սահմանին, սակայն մեր  տվյալներով դա տեղի չի ունեցել։

Այս պահին Կիրանցում սպասողական վիճակի մեջ են, որեւէ գործողություն այս պահին չի կատարվում: Կիրանցում սպասում են, տեսնեն՝ ժողովրդական շարժումն ինչ արդյունքներ կգրանցի, ըստ այդմ էլ կորոշեն իրենց հետագա քայլերը։

Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։