Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին

Մանրամասներ

1

Ֆրանսիայում քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջ է անցել մյուս թեկնածուներից՝ առաջին փուլում ստանալով ձայների 27,60 տոկոսը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ֆրանսիայի ՆԳ նախարարության հրապարակած տվյալներին հղումով։

Երկրորդ տեղում է հայտնվել Մարին Լը Պենը՝ հավաքելով ձայների 23,41 տոկոսը, իսկ երրորդում՝ Ժան-Լյուկ Մելանշոնը, որը ստացել է ձայների 21,95 տոկոսը։ Ձայների քանակով չորրորդ հորիզոնականում է ծայրահեղ աջակոմյան թեկնածու Էրիկ Զեմուրը  (7,05 տոկոս), հինգերորդում՝ Վալերի Պեկրեսը (4,79 տոկոս)։ 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է կիրակի՝ ապրիլի 10-ին, իսկ երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու։ Նախնական տվյալներով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է շուրջ 75 տոկոս։