Զելենսկին խստացրել է պետական դավաճանության համար պատիժը

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը ռազմական դրության ժամանակ պետական դավաճանության եւ թալանի համար պատասխանատվության խստացում է նախատեսում։

Այժմ Ուկրաինայում պետական դավաճանության համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ։ Թալանը մինչեւ 15 տարվա ազատազրկմամբ կպատժվի։

Նախկինում այս հոդվածներով առավելագույն պատիժը համապատասխանաբար 15 եւ 10 տարվա ազատազրկումն էր։