Գերմանիայի արտգործնախարարը պնդում է Եվրոպայի մասնակցությունը Ռուսաստանի հետ բանակցություններում

Մանրամասներ

ա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է ԵՄ երկրների համախմբվածությունը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

«Որպես եվրոպացիներ, մեր ձեռքի տակ եղած ամենակարևոր գործիքը մեր միասնությունն է»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը Իտալիայի իր գործընկերոջ Լուիջի Դի Մայոյի հետ հանդիպումից հետո: Բերբոքը նշել է, որ ԵՄ անդամները գրեթե ամեն օր հստակեցնում են իրենց դիրքորոշումները կարևոր հարցերի վերաբերյալ, օրինակ, արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունների ժամանակ։

Մեկնաբանելով Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող խորհրդակցությունները՝ նա հայտարարել է բանակցային գործընթացում Եվրոպայի ընդգրկվելու անհրաժեշտության մասին։ «Ակնհայտ է, որ Եվրոպայում անվտանգության վերաբերյալ որոշում չի ընդունվի առանց Եվրոպայի: Ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը երկխոսությունն է», – ասել է նա:

Ժնևում ռազմավարական կայունության հարցերի շուրջ ընթանում են երկկողմ բանակցություններ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։