Մեր ժողովրդի առողջ, սթափ մտածող հատվածը, որը մեծամասնությունն է կազմում, պետք է պատրաստ լինի ցանկացած պահի իր հատուկ խոսքն ասել

Մանրամասներ

Մեծ թուրանի գաղափարը բրիտանական էլիտայի համար այն գործիքն է, որով նա պետք է հարվածի Ռուսաստանին:

Հիմա Թուրքիան իր ինքնուրույն խաղն է խաղալու, նա այստեղ իր շահերն ունի, նա այստեղ հայկական գործոնը պետք է զրոյացնի: Հայաստանում, իհարկե, հայեր կմնան՝ Ստամբուլի հայկական համայնքի հեռանկարով: Առանց տանկերի իրենք կգնան Երևան, ինչպես Ալիևն էր ասում:

Մեր ժողովրդի առողջ, սթափ մտածող հատվածը, որը մեծամասնությունն է կազմում, պետք է պատրաստ լինի ցանկացած պահի իր հատուկ խոսքն ասել և հեռացնել սրանց:

Հանրության շրջանում կա ընդվզման և բողոքի շատ մեծ պոտենցիալ, հանրության զգալի մասը ձայն չի տվել սրանց, և ընդամենը պետք է կազմակերպել հանրությանը: Ես վստահ եմ, որ մեր պետականակենտրոն ուժերն իրենց ասելիքը կասեն առաջիկայում:

Դավիթ Ջամալյան

Ավելին՝ սկզբնաղբյուրում