Ժամանակավոր կառավարության ղեկավարը կին գործիչ կարող է լինել․ Աջապահյան․ Տեսանյութ

Մանրամասները՝ տեսանյութում
Աջապահյան

Ժամանակավոր կառավարության ղեկավարը կին գործիչ կարող է լինել, նա կարող է սուր կողմերը հանդարտեցնել, մինչև արտահերթ ընտրություններ լինեն, հրապարակը ձայնի իրավունք է ձեռք բերել, իրենք պետք է որոշեն ով լինի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Ընդունելի չի լինի, որ իշխանությունը փոխանցվի մեկին, ով ասոցացվում է նախկինների հետ,  նրանց նկատմամբ անբացատրելի հակակրանք կա։

Մեկը ով տասնյակ ք/կմ զիջել է թշնամուն ու պատերազմը տանուլ տվել, ընդունելի է ավելի, քան նրանք, որ չեն զիջել, անհասկանալի է ինձ համար։

Նրանք էլ շատ մեղքեր ունեն, բայց մեղքով հավասար չեն»,- մեկնաբանեց արքեպիսկոպոսը։