Քաղաքական դաշտն այնքան սնանկ է, որ ժողովուրդը հույսեր է կապում եկեղեցականի հետ

Մանրամասները՝ տեսանյութում
բագրատ սրբազան

Իշխանություն վերցնելու նպատակ չունենք, բայց առկա է հասարակական պահանջ, որ Եկեղեցին իշխանության լծակները վերցնի իր ձեռքը, դա լավ օրից չի գալիս, դա իշխանության ապիկարությունն է, որ այս օրին ենք հասել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Այնքան սնանկ է քաղաքական դաշտը, որ ժողովուրդը հույսեր է կապում եկեղեցականի հետ։

Վստահ եմ Բագրատ Սրբազանը վարչապետ դառնալու ամբիցիաներ չունի, պարզապես ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի հետ հույսեր չի կապում»,- մեկնաբանեց արքեպիսկոպոսը։