Ուկրաինայի իրավապահները Պոլտավայի մարզում ձերբակալել են հետախուզվող «Սամվել Դոնեցկուն». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կազմակերպված հանցավոր խմբավորման անդամները «մասնագիտացած» էին ռեկետի, մարդկանց առեւանգման, զենքի վաճառքի, սպառնալիքների, ֆիզիկական հաշվեհարդարի եւ պատվերով սպանությունների ուղղությամբ

Ուկրաինայի իրավապահները Պոլտավայի մարզում ձերբակալել են էթնիկ հանցավոր խմբավորման եւ դրա առաջնորդին՝ ծագումով Վրաստանից, Ինտերպոլի կողմից հետախուզվող «Սամվել Դոնեցկուն»:

Վկայակոչելով Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետի առաջին տեղակալ Եվգենի Կովալին՝ Ազգային ոստիկանության հաղորդակցության դեպարտամենտից հայտնել են, որ խմբավորման առաջնորդը Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Հայաստանում դիտավորյալ սպանություն կատարելու պատճառով: Նա 1990-ականներին Ուկրաինայում հանցավոր խմբավորում է ղեկավարել Դոնեցկի մարզում, ավելի ուշ նրա ազդեցությունը տարածվել է Զապորոժիեի եւ Պոլտավայի մարզերում:

Կազմակերպված հանցավոր խմբավորման անդամները «մասնագիտացած» էին ռեկետի, մարդկանց առեւանգման, զենքի վաճառքի, սպառնալիքների, ֆիզիկական հաշվեհարդարի եւ պատվերով սպանությունների ուղղությամբ:

«Խմբի կազմում խոշտանգմամբ շորթման մեջ մեղադրվող հանցավոր խմբի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը 14 տարով ճաղավանդակի հետեւում էր հայտնվել եւ փոխադրվել Արեւմտյան Ուկրաինա: Համապատասխան մարմիններում կապերի շնորհիվ հասել էր Զապորոժիեի մարզ տեղափոխելուն: Հետագայում վաղաժամկետ ազատության մեջ էր հայտնվել: Հերոին իրացնելիս կրկին ձերբակալվել էր, բայց ազատվել էր 3,5 տարի միայն քննչական մեկուսարանում «նստելով»: 2015 թվականին կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդը իր զինյալների հետ սկսել է «հռչակվել» ամբողջ Ուկրաինայում՝ կատարելով հանցագործություն հանցագործության հետեւից»,- ասել է Կովալը:

Բանդայի հանցավոր գործողություններից տուժածների թվում են նաեւ Կիեւի մարզի բնակիչները:

Հատուկ գործողության արդյունում ձերբակալվել են խմբավորման 60-ամյա կազմակերպիչը, նրա 58-ամյա հանցակցուհին եւ 2 մերձավոր կատարողներ: Անցկացվել է 50-ից ավելի թույլատրված խուզարկություն այս եւ խմբավորման այլ անդամների բնակության վայրերում: Առգրավվել են հրազեն եւ սառը զենք, ավտոմեքենաներ, թմրանյութեր: