Չինացի բժիշկների խումբն արդեն Իտալիայում է

Չինացի մասնագետներն իրենց հետ տարել են անհրաժեշտ բժշկական և պաշտպանիչ նյութեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 30 տոննա

a

Չինաստանից բուժաշխատողների խումբ է մեկնել Հռոմ՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իտալացի գործընկերներին օգնելու համար։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին։

Խումբը, որը ժամանել է Շանհայից, բաղկացած է 9 հոգուց։ Այն ձևավորվել է Չինաստանի առողջության պետական կոմիտեի և Կարմիր խաչի չինական կազմակերպության կողմից:

Չինացի մասնագետներն իրենց հետ տարել են անհրաժեշտ բժշկական և պաշտպանիչ նյութեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 30 տոննա:

Իտալիայում Չինաստանի դեսպան Լի Ցզյունխուան ասել է, որ Իտալիայում ամենաշատը բացակայում է համաճարակի դեմ պայքարի նյութերը և փորձը: