Ուկրաինան ռուսական հետախուզական և հրամանատարական ինքնաթիռներ է ոչնչացրել

Մանրամասներ
«А-50» «Ил-22М»

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին հունվարի 15-ին հայտնել է, որ ուկրաինական ուժերը խոցել են ռուսական ռազմուժի համար կարևոր երկու օդանավեր՝ «А-50» հետախուզական և «Ил-22М» հրամանատարական ինքնաթիռները, գրում է Ամերիկայի Ձայնը։

Երկու ինքնաթիռներն էլ օգտագործվում են ռուսական ուժերի կողմից ռազմական գործողությունները համակարգելու համար: «A-50»-ն ինքնաթիռները օգնում են բանակին ընտրել ավիահարվածների թիրախները և համակարգել հակաօդային պաշտպանությունը:

Խոցված ինքնաթիռների մասին տեղեկությունը նախ՝ երկուշաբթի երեկոյան հայտնվեց Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ Յուրի Մսյագինի և Ալեքսանդր Ֆեդիենկոյի տելեգրամյան ալիքներում։ Ըստ Մսյագինի, «Ил-22М»-ը խոցվել է հենց ռուսական հակաօդային պաշտպանության կողմից։

«A-50»-ն անհետացել է ռադարներից և դադարել պատասխանել ռուսական ինքնաթիռների հարցումներին: Ավելի ուշ՝ ռուսական «Су-30»-ի օդաչուն արձանագրել է «անհայտ ինքնաթիռի բռնկումը և վթարը»՝ նշում է «РБК-Украина»-ն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։