«Մոսկվան, Թեհրանն ու Պեկինը ուրախ կլինեն, եթե Ուկրաինայի օգնությունը չհաստատվի». Բլինքեն

Մանրամասներ
բլինկեն

«ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության տրամադրումը երկրի համար կենսական նշանակություն ունի»․ ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

CNN-ին տված հարցազրույցում նա պատասխանել է այն հարցին, թե ինչ վիճակում կհայտնվեն Ուկրաինան և Իսրայելը, եթե մինչև 2023թ․ ավարտը որոշում չընդունվի․ «Կարծում եմ՝ միակ անձինք, որ ուրախ կլինեն, եթե այս լրացուցիչ բյուջեի հայտը չքվեարկվի և չհաստատվի Կոնգրեսի կողմից, նստած են Մոսկվայում, Թեհրանում, Պեկինում», – ասել նա:

Բլինքենը նշել է, որ ուկրաինացիները զգալի առաջընթաց են գրանցել վերջին տարվա ընթացքում ռուսական ագրեսիան ետ մղելու հարցում, սակայն հարավում և արևելքում ծանր մարտերը շարունակվում են, իսկ ֆինանսավորումը սպառվում է: