Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 26-ամյա երիտասարդը անառակաբարո գործողություններ է կատարել մի քանի անչափահասի նկատմամբ

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր-օր-ի 142 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 27-ին, անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի տարածքային բաժիններից մեկում ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր-օր-ի 142 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) հատկանիշներով: Պարզվել է, որ Դավիթ Հ.-ն այս տարվա օգոստոսին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում, որը բարձրահարկ է, մի քանի հարկերում իջեցրել է տաբատը և աղջիկ երեխաներին ցույց տվել առնանդամը և անառակաբարո գործողություններ կատարել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ճիվաղը նման գործողություններ է կատարել մի քանի երեխայի նկատմամբ և նրան հայտնաբերել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, գրում է  shamshyan.com