Արտակարգ իրավիճակ Հրազդանի մոտ

Մերկասառույցի պատճառով մի քանի մեքենաներ են բախվել, մեկն էլ շրջվել է. կա վիրավոր

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղ]վել Երեւան-Սեւան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական շրջանում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ճանապարհի մերկասառույցի պատճառով Հրազդանի վարչական տարածքում մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։ Ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է եւ հայտնվել է ծառերի մեջ, իսկ մի քանի ավտոմեքենաներ էլ մեծապես վնասվել են։

Մի քանի ավտոեմեքենաների վարորդներ՝ չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց ուժերով քարշակների միջոցով տեղափոխեցին իրենց մեքենաները։ Աղբյուրը հայտնում է, որ վարորդներն ասում էին նաեւ, ու վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։