Փաշինյանի ստացած ժառանգությունը Vs Նիկոլ Փաշինյանի մեկ տարվա վաստակածը

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի ստացած արտաքին քաղաքական իրական ժառանգությունը Vs 
Նիկոլ Փաշինյանի մեկ տարվա վաստակածը

Նիկոլ Փաշինյանը ժառանգել էր՝
- Արցախյան հիմնախնդրի լուծման բանակցված և ամենահաջող փաթեթը, 
- Վիեննայի, Սանկ Պետերբուրգի և Ժնևի հայանպաստ պայմանավորվածություններ,
- Համապարփակ ընդլայնված գործընկերության և համաձայնագիր (CEPA), որը եզակի է իր տեսակի մեջ ու բացառապես ՀՀԿ իշխանության հաջողության պատմությունն է,
- Ռուսաստանի Դաշնության հետ հստակ դաշնակցային և բարեկամական հարաբերություններ,
- Եվրասիական տնտեսական միության անդամակցություն
- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցություն և գլխավոր քարտուղարի պաշտոն:
Նիկոլ Փաշինյանը ընդամենը մեկ տարում <<խիզախեց>> մսխել այս ամենը՝ տեղը թողնելով ուղղակի անհասկանալի վիճակ (վիճակ, որովհետև դա անվանել քաղաքականություն ուղղակի չեմ կարող) արտաքին քաղաքականության ոլորտում:

Գրել է Աննա Մկրտչյանը