Ադրբեջանն ապրիլ-մայիսին կարող է անցնել հարձակման․ Հրանտ Բագրատյան

Մանրամասներ
ա

Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է լավ առիթ լինել, որպեսզի Ադրբեջանն անցնի հարձակման։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

«Եղանակների տաքացմանը զուգընթաց՝ ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման։ Հայտնի փաստ է, որ թուրքերը լեռներում՝ ցեխերի մեջ չեն կռվում։ Այսքան ժամանակ մեկ անգամ են թուրքերը ձմեռային եղանակի ժամանակ հարձակման անցել՝ 1993 թվականի դեկտեմբերին Քելբաջարում»,- ասել է Բագրատյանը։
Նախկին վարչապետը նշել է, որ թուրքերի հետ հարաբերությունների կարգավորումից առաջ պետք է ամուր պաշտպանական համակարգ ստեղծել, հակառակ դեպքում դրանք կձախողվեն։

«Այս իշխանությունը հավատում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ քաղաքական պայմանավորվածությունները բավարար են մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Հայաստանի իշխանությունը ի զորու չէ զուգորդել քաղաքական ջանքերը ռազմականի հետ։ Ամենալավ փաստաթղթերը ստորագրեք, ոչ մի բան չի բերելու»,- ասել է նա։