Երևանի ավագանու անդամի հայցի քննությունն ընդդեմ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրների

Ավելի վաղ հայտնի էր դարձել 5-րդ ալիք «Դեմ դիմաց» հաղորդման շրջանականերում Կոնստանտին Տեր-Նակալյանը խոսել էր Գրիգոր Երիցյանի մասին և հաղորդման շրջանակներում հնչած մտքերի վերաբերյալ Երիցյանը հերքում էր պահանջել

Երևանի ավագանու անդամ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը քաղաքացիական դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանի, Արթուր Դանիելյանի, և «5-րդ ալիք» հեռուստաընկերության:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատական նիստը:

Հիշեցնենք, որ 5-րդ ալիք / 5 TV-ի «Դեմ դիմաց» հաղորդման շրջանականերում Կոնստանտին Տեր-Նակալյանը խոսել էր Գրիգոր Երիցյանի մասին: Հաղորդման շրջանակներում հնչած մտքերի վերաբերյալ Գրիգոր Երիցյանը, ինչպես նաև իր ղեկավարած ՀԿ-ն հրապարակային հերքում են պահանջել։

Դրանից մեկ շաբաթ անց Կոնստանտին Տեր-Նակալյանը տարածել է հրապարակային հերքումը և ներողություն է խնդրել, ինչին միացել է նաև Արթուր Դանիելյանը, սակայն, դա չի բավարարել Գրիգոր Երիցյանին ու իր կազմակերպությանը։