«Միսիս Ռուսաստան-2019» մրցույթի հաղթող է դարձել Գելենջիկի 33-ամյա բնակչուհին

Այս գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել 22-43 տարեկան կանայք, նրանք պետք է անպայման ամուսնացած լինեն և ունենան առնվազն մեկ երեխա

Այս տարի «Միսիս Ռուսաստան» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Գելենջիկի 33-ամյա բնակչուհի Եկատերինա Նիշանովան, գրում է woman.ru-ն:

Եկատերինա Նիշանովա

Այս գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել 22-43 տարեկան կանայք: Նրանք պետք է անպայման ամուսնացած լինեն և ունենան առնվազն մեկ երեխա: 

Նիշանովային հաջողվել է առաջ անցնել 26 մրցակիցներից և նվաճել գեղեցկուհու տիտղոսը:  

Եկատերինա Նիշանովա

Բացի թագից ու տիտղոսից՝ Նիշանովան Ռուսաստանը «Միսիս Երկրագունդ» միջազգային մրցույթում ներկայացնելու իրավունք է ստացել:

Եկատերինա Նիշանովա

Նա Instagram սոցցանցում իր երախտագիտությունն է հայտնել իր թիմին, նաև խոստովանել է, որ հպարտանում է իրենով: 

Եկատերինա Նիշանովա

Գեղեցկուհին նշել է, որ ցանկանում է ուշադրություն հրավիրել սահմանափակ կարողություններով երեխաների խնդրի վրա, քանի որ անձամբ գիտի՝ ինչ է դա: Նշվում է, որ Նիշանովայի կրտսեր քույրն աուտիզմի բարդ տեսակ ունի:

Եկատերինա Նիշանովա