3 կախարդական դիմակ մազաթափման դեմ

3 դիմակ, որոնք իսկական հրաշքներ են գործում
մազերի խնամք

Ճաղատացումը խնդիր է, որին բախվում են հիմնականում տղամարդիկ: Սակայն մազաթափումից, հատկապես գարնանը, տառապում են նաեւ շատ կանայք: NEWS.am STYLE-ը կփորձի օգնել նրանց՝ առաջարկելով մազերի 3 դիմակ, որոնք իսկական հրաշքներ են գործում:

Կարտոֆիլի դիմակ

Մեծ մաքրած կարտոֆիլը քերիչով անցկացնել եւ հյութը քամել: Ավելացնել 2 ճաշի գդալ հալվեի (алоэ) հյութ եւ 20 գր. մեղր: Ստացված զանգվածը քսել գլխամաշկին, 1 ժամ անց լվանալ: Գործողությունը կրկնել շաբաթը 2 անգամ:

Ստեպղինա-կիտրոնային դիմակ

1 ճաշի գդալ ստեպղինի եւ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնել եւ շրջանաձեւ շարժումներով քսել գլխամաշկին: Դիմակը թողնել 2 ժամ՝ փաթաթելով սրբիչով: Այնուհետեւ շամպունով լվանալ: Գործողությունը կրկնել շաբաթը 2 անգամ:

Կոնյակով դիմակ

1 թեյի գդալ գերչակի յուղը, 1 թեյի գդալ սոխի հյութը, 1 թեյի գդալ վաղենակի թուրմը, 1 թեյի գդալ հատիկավոր պղպեղի թուրմը, 1 թեյի գդալ մեղրը, 1 թեյի գդալ կոնյակը եւ 1 ձվի դեղնուցը խառնել եւ քսել մազարմատներին: Դիմակը պահել 1 ժամ, այնուհետեւ լվանալ տաք ջրով: Գործողությունը կրկնել շաբաթը 2 անգամ: