Վիկտորիա Բեքհեմը մաշկի խնամքի միջոց է ստեղծել իր արյունից

Բժիշկ Բարբարա Շտուրմը ստեղծել է բուժիչ նյութեր բջիջներից, որոնք վերցվել են իմ արյունից

Դիզայներ, «Spice Girls» խմբի նախկին անդամ Վիկտորիա Բեքհեմը երկրպագուների հետ կիսվել է մաշկը խնամելու նոր միջոցով։ Նա օգտագործում է կոսմետիկա, որը պատրաստված է իր արյունից։ Այս մասին Բեքհեմը հայտնվել է Instagram-ի Stories բաժնում։

44-ամյա Բեքհեմը պատմել է, որ ձեռք է բերել Dr. Barbara Sturm ապրանքանիշի խոնավեցնող շիճուկը, որը մշակվել է գերմանացի էսթետիկ բժշկության մասնագետ Բարբարա Շտուրմի կողմից։

«Բժիշկ Բարբարա Շտուրմը ստեղծել է բուժիչ նյութեր բջիջներից, որոնք վերցվել են իմ արյունից։ Դրանք հակաբորբոքային եւ վերականգնողական ազդեցություն են ունենում»,- բացատրել է երգչուհին։

Դեւիդ Բեքհեմի կինը դիմակը թողել է ամբողջ գիշերվա ընթացքում եւ գոհ է արդյունքից. մաշկը նկատելիորեն մաքրվել է ու հարթ դարձել։ Daily Mail-ի տվյալներով՝ այս միջոցի արժեքը կազմում է ավելի քան 1,5 հազար դոլար։

Իր արյունից պատրաստված միջոցներ օգտագործում է նաեւ Քիմ Քարդաշյանը։ Vampire Facial պրոցեդուրան, որը հայտնի է դարձել 38-ամյա աստղի շնորհիվ, պլաստիկ վիրաբույժների կարծիքով՝ վտանգավոր է առողջության համար։ Պրոցեդուրան հնարավորություն է տալիս երիտասարդացնել դեմքի մաշկը պլազմայի միջոցով, ոը վերցվում է հաճախորդի ձեռքից։

 

Լուսանկարները՝ Instagram, Daily Mail