Մադոննան նոր ալբոմ կթողարկի

Ալբոմի թողարկման ժամկետը դեռ հայտնի չէ

Ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ 61-ամյա Մադոննան սոցցանցերում հաղորդել է, որ շուտով թողարկվելու է իր ալբոմը՝ Madame X անունով:

««Մադամ Իքսը» գաղտնի գործակալ է, որը ճանապարհորդում է ամբողջ աշխարհով և պայքարում ազատության համար»,-ասված է երգչուհու հաղորդագրությունում:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, նոր ալբոմը ներկայացնող տեսանյութը Մադոննայի համար նկարահանել է Քելվին Քլյայնը: Ալբոմի թողարկման ժամկետը դեռ հայտնի չէ: