Ամուսնալուծվել է դերասանուհի Անի Խաչիկյանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Անի Խաչիկյանի ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին էր՝ լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանը

անի

Դերասանուհի, հաղրոդավարուհի Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» նախագծի հերթական հյուրը եղել է դերասանուհի Անի Խաչիկյանը։

Եթերի ընթացքում դերասանուհիները քննարկել են բազում թեմաներ, Անին անդրադարձել է հավատքին, իր մասնագիտությանը։ 

Խոսելով նաև անձնական կյանքի մասին Անին պատմել է որդու՝Տեսլայի մասին: Ուղիղ եթերի ընթացքում հետևորդները հարցրել են, թե ինչու է Անին բաժանվել։

անի

«Թեև հարցնում են, թե ինչու բաժանվեցիք, բայց ես չեմ պատրաստվում քո բաժանությունից այսօր խոսել», - ասել է Նազենի Հովհաննիսյանը։

«Ես նույնպես», - armdaily.am-ի փոխանցմամբ՝ պատասխանել է Անին։

Հիշեցնենք, որ Անի Խաչիկյանի ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին էր՝լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:

անի