Այս կանայք շատ բարդ ժողովուրդ դուրս եկան

Մանրամասներ

Մ. Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպից 30 անմահ մտքեր

Պետք է նշել, որ վեպն ավարտված չէ։ Գրողը նրա վրա աշխատում էր մինչև իր կյանքի վերջին օրերը։ Եզրափակիչ տեքստը բաղկացած էր մի քանի տարբերակներից։

Առաջին անգամ վեպը լույս տեսավ հեղինակի մահից 26 տարի անց՝ կրճատված տարբերակով։ Բայց ստեղծագործությունն այնքան հանրաճանաչ դարձավ, որ մինչև 1973թ. նրա վերջնական հրապարակումը այն տարածում էին ձեռքով վերատպված օրինակներով։Այս վեպի շուրջ վեճերը չեն լռում մինչ այժմ, ինչը զարմանալի չէ։ Ստորև ներկայացնենք այդ անմահ ստեղծագործության ամենահայտնի մտքերը։

1. Այո, մարդը մահկանացու է, բայց դա դեռ կես դժբախտություն է։ Վատն այն է, որ նա երբեմն է մահկանացու. Ահա թե որն է հանելուկը։

2. Աշխարհում չար մարդիկ չկան, կան միայն դժբախտներ։

3. Ո՞վ է քեզ ասել, որ աշխարհում չկա իսկական, հավատարիմ, հավերժ սեր։ Թող կտրեն այդ խաբեբայի ստոր լեզուն։

4. Մենք քեզ հետ, ինչպես միշտ, տարբեր լեզուներով ենք խոսում, բայց այն բաները, որոնց մասին մենք խոսում ենք, դրանից չեն փոխվում։

5. Դժբախտ մարդը դաժան ու անզգացմունքային է, և դա միայն այն պատճառով, որ բարի մարդիկ աղճատել են նրա հոգին։

6. Երկրորդ թարմություն ասվածը հիմարություն է։ Թարմությունը միայն մեկն է լինում, առաջինը և վերջինը։ Իսկ եթե թառափը երկրորդ թարմության է, դա նշանակում է, որ այն հոտած է։

8. Չարաճճիություն չեմ անում, ոչ ոքի չեմ կպչում, նորոգում եմ պրիմուսը։

9. Նա, ով սիրում է, պիտի բաժանի այն մարդու ճակատագիրը, ում սիրում է։

10. Երբեք ոչինչ մի խնդրեք։ Երբեք և ոչինչ, հատկապես նրանցից, ովքեր ձեզնից ուժեղ են։ Նրանք ինքները կառաջարկեն ու իրենք էլ ամեն ինչ կտան։

11. Դուք դատում եք կոստյումո՞վ։ երբեք դա մի արեք։ Դուք կարող եք սխալվել, ընդ որում, բավականին լրջորեն։

12. Ինչ-որ վատ բան կա թաքնված այն տղամարդկանց մեջ, ովքեր խուսափում են գինուց, խաղերից, հիասքանչ կանանց հասարակությունից, սեզանի շուրջ վարվող զրույցներից։

Այդպիսի մարդիկ կամ ծանր հիվանդ են, կամ թաքուն ատում են իրենց շրջապատող մարդկանց։

13. Այս կանայք շատ բարդ ժողովուրդ դուրս եկան։

14. Ներսում, իր արկղի մեջ անակնկալ չունեցող մարդը հետաքրքիր չէ։

15. Աստծո սիրուն… Մի՞թե ես ինձ թույլ կտայի տիկնոջն օղի լցնել։ Սա մաքուր սպիրտ է։

16. Օրվա այս ժամին դուք ո՞ր երկրի գինին եք գերադասում։

17. Երբեք ոչնչից մի վախեցեք։ Դա խելամիտ չէ։

18. Ճշմարտությունն ասելը հեշտ է ու հաճելի։

19. Աղյուսը հենց այնպես ոչ ոքի գլխին չի ընկնում։

20. Սերը դուրս թռավ մեր առջև, ինչպես գետնի տակից մարդասպանն է դուրս թռչում ու հայտնվում քո դիմաց խաչմերուկում, և անմիջապես տապալեց երկուսիս էլ։ Սերը։ Այդպես խփում է կայծակը, այդպես խոցում է ֆիննական դանակը։

21. Այս խաբեության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ դա սուտ է առաջինից մինչև վերջին բառը։

22. Դու քո բառերն այնպես արտաբերեցիր, ասես դու չես ընդունում չարն ու ստվերը։ Կարո՞ղ ես այնքան բարի լինել, որ մտածես հետևյալ հարցի շուրջ. Ի՞նչ կաներ քո բարին, եթե չարը գոյություն չունենար, և ի՞նչ տեսք կունենար գետինը, եթե նրա վրայից անհետանային ստվերները։ Չէ՞ որ ստվերներն առաջանում են առարկաներից ու մարդկանցից։ Ահա իմ թրի ստվերը։

Բայց լինում են նաև ծառերի ու բոլոր կենդանի առարկաների ստվերները։ Արդյո՞ք դու չես ուզում սրբել ողջ երկրագունդը՝ նրա վրայից վերացնելով բոլոր ծառերն ու ամեն կենդանի բան միայն մեր երկրագնդով հիանալու քո երևակայության պատճառով։ Դու հիմար ես։

23. Մարդիկ այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն։ Սիրում են փող, բայց չէ՞ որ դա միշտ էլ եղել է… Մարդկությունը սիրում է փող, ինչից էլ որ դրանք պատրաստված լինեն՝ կաշվից, թղթից, բրոնզից թե ոսկուց։

Այո, մարդիկ թեթևամիտ են… դե, ինչ արած… սովորական մարդիկ են… ընդհանուր առմամբ հիշեցնում են նախկիններին… բնակարանային հարցը միայն փչացրեց նրանց…

24. Տեսություններն արժեն մեկը մյուսին։ Նրանց մեջ կա նաև այնպիսինը, համաձայն որի՝ յուրաքանչյուրին տրվելու է ըստ արժանվույն։ Թող որ այդպես լինի։

25. Ես բարեգթության մասին եմ խոսում… երբեմն բացարձակապես անսպասելի ու ստոր կերպով այն սողոսկում է ամենանեղ անցքերն անգամ։

26. Հասկացեք, որ լեզուն կարող է թաքցնել իրականությունը, իսկ աչքերը՝ երբեք։ Հարցից տագնապած ճշմարտությունը հոգու հատակից մի վայրկյանով թռչում է աչքի մեջ, և և նա է նկատված, և դուք՝ բռնված։

27. Ամեն ինչ ճիշտ կլինի, դրա վրա է կառուցված աշխարհը։

28. Այո, մարդը մահկանացու է, բայց դա դեռ կես դժբախտություն է։ Վատն այն է, որ նա երբեմն է մահկանացու. Ահա թե որն է հանելուկը։ Եվ ընդհանրապես չի կարող ասել, թե նա ինչ կանի այսօր երեկոյան։

29. Զգույշ եղեք ձեր ցանկությունների հետ. դրանք իրականանալու հատկություն ունեն։

30. Ձեռագրերը չեն այրվում։

1