Դուք բացարձակապես ոչինչ չեք կառավարում՝ Ձեր ուղեղից բացի. Կյանքը կարող է ցանկացած պահի Ձեզ անակնկալներ մատուցել

Մանրամասներ

ա

1. Ես սրանով ավելի ուշ կզբաղվեմ, պարզապես առայժմ ժամանակ չունեմ

Սա ամենատարածված պատրանքն է: «Ժամանակ չկա» հասկացություն գոյություն չունի: Ժամանակ միշտ կա, եւ միայն Դուք կարող եք որոշել՝ ինչպես այն տնօրինել: Եթե ինչ-որ բան իսկապես կարեւոր է Ձեզ համար, մեխանիկորեն ժամանակ կգտնեք դրա համար:

ա

2. Ես կարող եմ նպատակիս ավելի արագ հասնել

Շատերը ձգտում են վերջնակետին ժամկետից առաջ հասնել: Բայց դա անհնար է: Շարժվելով դեպի Ձեր նպատակակետը՝ պետք է անցնել բոլոր փուլերով: Եթե բաց թողնեք դրանցից գոնե մեկը, նպատակը չի արդարացնի Ձեր ակնկալիքները:

3. Ես կառավարում եմ

Դուք բացարձակապես ոչինչ չեք կառավարում՝ Ձեր ուղեղից բացի: Կյանքը կարող է ցանկացած պահի Ձեզ անակնկալներ մատուցել:

ա

4. Ես երջանիկ կլինեմ, եթե...

Շատերն են մոլորության մեջ՝ կարծելով, որ վաղը կգա, եւ ինչ-որ լավ բան տեղի կունենա, խնդիրները կանհետանան, իրենք երջանիկ կլինեն: Երջանիկ կարելի է լինել միայն հիմա, Դուք այն ապագայում չեք գտնի: Փորձեք փոխել Ձեր աշխարհընկալումը եւ, հնարավոր է, կտեսնեք, որ կյանքով ուրախանալու համար պարտադիր չէ ինչ-որ բանի սպասել:

5. Կարող եմ փոխել ուրիշներին

Պետք չէ պատրանքներով ապրել, որ կարող եք երբեւէ փոխել այլ մարդու: Դուք կարող եք ընդամենը փոխել Ձեր վերաբերմունքը նրա հանդեպ կամ նրան ոգեշնչել, որպեսզի նա փորձի ինքը փոխվել:

ա