Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am կայքում քննարկման է դրվել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է օրինականացնել թմրամիջոցների և արգելված նյութերի օգտագործման օրինականացում գիտական, ուսումնական և փորձագիտական նպատակներով։
Առաջարկվող փոփոխությունում մասնավորապես ասվում է․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
« ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7) Արգելված նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեության մեջ թույլատրվում է իրականացնել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանաված կարգով»:
Նախագծի բնութագիր բաժնում ասվում է․«Նախագծի կարգավորման առարկան «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով, որը հնարավորություն կտա ՀՀ-ում արգելված նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական, փորձագիտական նպատակներով»։
Իհարեկ այս նախագծում որոշակի սահմանափակումներով են առաջարկում օրինականացնել, սակայն պետք է նկատել, որ բոլոր այն երկրներում, որտեղ ամբողջապես օրինական է թմրամիջոցների օգտագործումը առաջին փուլում հենց նման սահմանափակումներով է օրինականացվել այն։ Նպատակը հասարակության մեջ տաբուն կոտրելն է, որից հետո առանց դիմադրության կարելի է օրենքը ընդունել և ամբողջապես օրինականացնել թմրամիջոցների օգտագործումը։
Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ
0Comments