Թեհրանի «Իմամ Խոմեյնի» և «Մեհրաբադ» օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

Մանրամասներ
Թեհրան «Իմամ Խոմեյնի» և «Մեհրաբադ»

Թեհրանի «Իմամ Խոմեյնի» և «Մեհրաբադ» օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթների սպասարկումը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Քանի որ երկու օդանավակայանի աշխատանքը վերադարձել է բնականոն հուն, չեղարկված չվերթերի ուղևորները կկարողանան տոմսերը փոխանակել այլ ժամկետներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր իրանական IRNA գործակալությունը, այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերն ապրիլի 14-ի գիշերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված են հասցրել իսրայելական ռազմական օբյեկտներին, մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 6:00 չեղարկվել են թռիչքները Իրանի 16 քաղաքի օդանավակայաններում, այդ թվում՝ մայրաքաղաքի երկու օդանավակայանում: