Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո թանկացել են

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 8-ին, կազմել է 389.04  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.45 դրամ (աճել է 0.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.47 դրամ (աճել է 0.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.21 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-389 դրամով, վաճառվում է 393-393.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 413-418 դրամով, վաճառվում է 427-431 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.92-4.18 դրամով, վաճառվում է 4.24-4.44 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 389 դրամով, վաճառվում՝ 393 դրամով:

Եվրոն գնվում է 421 դրամով, վաճառվում է 427-428 դրամով:

Ռուբլին գնվում է 4.15 դրամով, վաճառվում է 4.22-4.23 դրամով: