Օրսկում հեղեղման գոտում մնում են 6 641 բնակելի տուն

Մանրամասներ
օրսկ

Երկուշաբթի Օրսկում հեղեղված են մնում 6 641 բնակելի տներ եւ նույնքան էլ տնամերձ հողամասեր, տեղեկացրել են Օրենբուրգի մարզի կառավարությունում։

«Օրսկում հեղեղվել է 6 641 բնակելի տուն, 6 641 տնամերձ հողամաս։ Տարհանվել է ավելի քան 2 000 մարդ, այդ թվում 689 երեխա։ Բացվել են 16 ժամանակավոր տեղակայման կետեր, որոնցում տեղավորվել է 1 375 մարդ, այդ թվում՝ 249 երեխա»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։