Լավրովն ու Բայրամով քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացումը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

2022 թվականի սեպտեմբերի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև երկու պետությունների համագործակցության օրակարգի արդի հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։