Եվրոպան թևակոխել է նախապատերազմական դարաշրջան․ Դոնալդ Տուսկ

Մանրամասներ
տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախազգուշացրել է, որ Եվրոպան թևակոխել է «նախապատերազմական դարաշրջան», բայց դեռևս «երկար ճանապարհ ունի անցնելու», մինչև պատրաստ լինի դիմակայել Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքին։

«Պատերազմն այլևս անցյալի հայեցակարգ չէ։ Սա իրական է, և այն սկսվել է ավելի քան երկու տարի առաջ: Այս պահին ամենատագնապալին այն է, որ հնարավոր է բառացիորեն ցանկացած սցենար։ Մենք նման իրավիճակ չենք տեսել 1945 թվականից ի վեր»,- ասել է Տուսկը գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում։

«Ես գիտեմ, որ դա կործանարար է հնչում, հատկապես երիտասարդ սերնդի համար, բայց մենք պետք է վարժվենք այն փաստին, որ սկսվել է նոր՝ նախապատերազմական դարաշրջան: Չեմ չափազանցնում․ ամեն օր դա ավելի պարզ է դառնում»,- ասել է նա։